Դոնի Ռոստովում օդանավի վթարից բոլոր 62 ուղևորները մահացել են. նրանց թվում հայկական անուններ չկան

Դոնի Ռոստովի օդանվակայանում մարտի 19­-ի գիշերը՝ 03:50­-ի սահմաններում, վթարի ենթարկված «Բոինգ 737­800» օդանավի բոլոր՝ 62 ուղևորները մահացել են:

Հրապարակվել է զոհվածերի անունների նախնական ցանկը, որտեղ հայկական անունները չկան:

Նախնական տվյալներով` 55 ուղևորները ռուսաստանցի էին, իսկ անձնակազմի անդամներն այլ ազգի ներկայացուցիչ: Օդանավը պատկանել է «Fly Dubai» ավիաընկերությանը, և թռչում էր Դուբայից Դոնի Ռոստով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը՝ վկյակոչելով ՏԱՍՍ­ը, ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել առաջին մոտեցմամբ և ուղարկվել է երկրորդ շրջան, սակայն օդանավը բախվել է գետնին՝ հենց վայրէջքուղու վրա՝ բաժանվելով մասերի, ապա՝ հրդեհվել:

ՀՀ արտաքին գործերի նախրարոթյունն ավելի վաղ հայտնել էր, որ Ռոստովում ՀՀ գխավոր հյուպատոսությունը ճշտում է զոհերի թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը: Սակայն ավելի ուշ, երբ հայտնի են դարձել զոհերի անունները, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հաստատել է, որ նրանց թվում հայկական անուններ չկան:

«Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին»,­նշել է Բալայանը:

Scroll Up