Ալմելոյի քաղաքապետն այցելել է Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (լուսանկարներ)

Մարտի 8-ին Ալմելոյի քաղաքապետարանի աշխատակազմը, ավագանին, քաղաքապետ տիկին Յոն Հերմանսի գլխավորությամբ՝ աշխատանքային այցով հյուրընկալվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Այս մասին «Հայերն այսօրին» Նիդերլանդներից տեղեկացնում է Մանուկ Մկրտչյանը:

Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալու Հայ Առաքելական եկեղեցու աշխատանքներին, քննարկելու եկեղեցու կապը մյուս եկեղեցիների, ինչպես նաև քաղաքապետարանի հետ: Քննարկվող հարցերի թվում էին նաև պատերազմող երկրներից գաղթած հայազգի բնակիչների կարգավիճակը, համայնքի, քաղաքապետարանի և այլ պատասխանատու կառույցների դերը այդ մարդկանց կրթությանը, ինտեգրմանն աջակցելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Քննարկվեցին նաև երիտասարներին և ծերերին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին Ալմելոյում գործող հայկական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ. ՀԱԵ վարչությունը,ՀԲԸՄ-ը, ՀՄԸՄ-ը, «Երևան» համայնքը, Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի( AGMA  ) ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր:

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց համատեղ աշխատանքի համաձայնություն հայ համայնքի և քաղաքապետարանի միջև:

Քանի որ օրը համընկավ Կանանց միջազգային տոնի հետ, հանդիպմանը ներկա կանայք եկեղեցու կողմից ստացան գեղեցիկ վարդեր: Իսկ հյուրասիրության ընթացքում բացի հայկական սուրճից և խմորեղեններից, ներկաները վայելեցին նաև հայկական կոնյակ:

Ալմելո1Ալմելո2 Ալմելո3Ալմելո4 Ալմելո5Ալմելո6 Ալմելո7Ալմելո8 Ալմելո9

Scroll Up