«Սփյուռք» ամառային դպրոց 2016-ի մասնակցության հայտերի ընդունումն սկսված է
Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի, հայկական կրթօջախների ուսուցիչների, կրթական գործի պատասխանատուների, ազգային երգ ու պարի խմբերի ղեկավարների որակավորման բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների, երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ 2016թ. շարունակում է իրականացնել «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը:
«Սփյուռք» ամառային դպրոցում անցկացվելու են դասընթացներ հինգ ուղղություններով՝
1.«Հայոց լեզվի արագացված ուսուցում»՝ հուլիսի 3-30,
2.«Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում»՝ հուլիսի 3-30,
3.«Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ»՝ հուլիսի 3-16,
4.«Լրագրողների վերապատրաստում»՝ հուլիսի 3-16,
5.«Ազգային երգի ու պարի վարպետություն»՝ հուլիսի 3-16:
«Սփյուռք» ամառային դպրոց 2016 ծրագրի բոլոր դասընթացներն անցկացվում են հայերենով:
Մասնակցին տրվում է հավաստագիր, եթե նա կատարում է իր կողմից ընտրած գործնական աշխատանքը՝ ստանալով հանձնաժողովի դրական գնահատականը, ինչպես նաև դասընթացի ժամանակ չունենալով երեքից ավելի բացակայություն:
Բացի ծրագրված տեսական ու գործնական դասերից՝ կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ:
Առաջին անգամ մասնակցող սփյուռքահայերը կապահովվեն գիշերակացով (հնարավոր է 3-6 մարդու համար նախատեսված հյուրանոցային համարներով):
Այն սփյուռքահայերը, ովքեր նախկինում մասնակցել են «Սփյուռք» ամառային դպրոցի» դասընթացներին կարող են անվճար մասնակցել ընտրված դասընթացին՝ հաճախելով բոլոր դասերին, սակայն չի ապահովվի նրանց գիշերակացը:
Բնակության երկրից Երևան և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև դասընթացից դուրս տրանսպորտային ծախսերը հոգում են մասնակիցները:
Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ. մայիսի 31-ը էլեկտրոնային գրանցման տարբերակով: Անհրաժեշտ է մուտք գործել ծրագրի պաշտոնական կայքի՝www.dss.am «Դպրոց» բաժնի հինգ դասընթացներից յուրաքանչյուրի ենթաբաժնում գտնվող «Գրանցվել» մասը.
1.«Հայոց լեզվի արագացված ուսուցում»
- Հայերեն՝ http://www.dss.am/am/School-Sovorenk-hayeren-Grantsvel
- Ռուսերեն՝ http://www.dss.am/ru/School-Sovorenk-hayeren-Grantsvel
- Անգլերեն՝ http://www.dss.am/en/School-Sovorenk-hayeren-Grantsvel
2.«Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում»
- Հայերեն՝ http://www.dss.am/am/School-KrtakanGorts-Grantsvel
- Ռուսերեն՝ http://www.dss.am/ru/School-KrtakanGorts-Grantsvel
- Անգլերեն՝ http://www.dss.am/en/School-KrtakanGorts-Grantsvel
3.«Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ»
- Հայերեն՝ http://www.dss.am/am/School-KazmGorts-Grantsvel
- Ռուսերեն՝ http://www.dss.am/ru/School-KazmGorts-Grantsvel
- Անգլերեն՝ http://www.dss.am/en/School-KazmGorts-Grantsvel
4.«Լրագրողների վերապատրաստում»
- Հայերեն՝ http://www.dss.am/am/School-Lragrutyun
- Ռուսերեն՝ http://www.dss.am/ru/School-Lragrutyun
- Անգլերեն՝ http://www.dss.am/en/School-Lragrutyun
5.«Ազգային երգի ու պարի վարպետություն»
- Հայերեն՝ http://www.dss.am/am/School-ErgevPar-Grantsvel
- Ռուսերեն՝ http://www.dss.am/ru/School-ErgevPar-Grantsvel
- Անգլերեն՝ http://www.dss.am/en/School-ErgevPar-Grantsvel
Գրանցվելուց զատ անհրաժեշտ է, որպեսզի գրանցվողը Ձեր հաստատմանը ներկայացնի երաշխավորագիր, որոնց օրինակները կից առկա են.
- Հայերեն՝ https://clck.ru/9iETu
- Ռուսերեն՝ https://clck.ru/9k6Gv
- Անգլերեն՝ https://clck.ru/9k6GT
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն
Վազգեն Սարգսյան 3
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց