Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցում կգործի «Սայաթ Նովա» երգչախումբը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/Amsterdam.jpg)
Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հովանավորությամբ ու ջանքերով կազմավորվում է մի նոր երգչախումբ՝ «Սայաթ Նովա» անվամբ: Այս մասին ըստ «Հայերն այսօր»-ի՝ հայտնում է «Նիդերլանդական Օրագիր»-ը:
Նոր կազմավորվող խումբը հիմնականում կատարելու է հայկական ժողովրդական և հայրենասիրական երգեր: Հիշյալ երգչախմբի խմբավարն է լինելու փորձառու երաժիշտ, Նիդերլանդներում հայտնի Արմեն Արմենակյանը (Arminak apstok), ով ելույթներ է ունեցել տարբեր երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների Զվոլե, Դևենթր, Դրոնթե քաղաքների բեմերում:
Բոլոր նրանք, ովքեր ունեն համապատասխան երաժշտական ընդունակություններ և ցանկություն մասնակցելու նորաստեղծ երգչախմբի կազմավորմանն ու ձևավորմանը, կարող են կապ հաստատել «Սուրբ Հոգի» եկեղեցու քահանա տեր Տարոն Թադևոսյանի հետ, կամ զանգահարել ցուցապաստառում նշված հեռախոսահամարներով: