Մարտակերտում նշվեց հայրենիքի պաշտպանի օրը

Փետրվարի 23-ին, Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան: Համերգը կազմակերպել է մշակույթի եւ երիտասարդության կենտրոնը, որին աջակցել է նաեւ շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժինը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթից:
Ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, շրջվարչակազմի պատասխանատու աշխատողներ, քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, Մարտակերտի հանրակրթական 2 դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները եւ քաղաքի հասարակությունը: Ներկա էին նաեւ այսօրվա մեր հայրենիքի պաշտպանները` զինվորները…
Շնորհավորում ենք բոլոր զինծառայողներին ` տոնի կապակցությամբ, մաղթում անփորձանք ծառայություն եւ հաջողություններ…