Մայրենիի տոնը և Հայ սկաուտի օրը՝ Ալմելոյում

Փետրվարի 21-ին Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ համագործակցությամբ ՀՄՀՄ և Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի, մեծ շուքով նշվեց Մայրենիի տոնը և Հայ սկաուտի օրը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Մանուկ Մկրտչյանը:

Միջոցառումները մեկնրակել էին դեռ շաբաթ օրվանից, երբ Հայ սկաուտները մաքրեցին եկեղեցին, եկեղեցու տարածքը և գիշերեցին եկեղեցու սրահում:

Հաջորդ օրը մասնակցեցին Սուրբ պատարագին, որից հետո եկեղեցու սրահում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Մայրենիի և Հայ սկաուտի օրվան։ Միջոցառումը սկսվեց Անգլիայից ժամանած Հայր Արեն Շահինյանի օրհնության աղոթքով: Այնուհետև Սևան Գեորգիսյանն իր ելույթում նշեց Մայրենիի պահպանման կարևորությունը՝ հատկապես Սփյուռքում: Իսկ վերջում անրադարձավ ՀՄԸՄ-ի կատարած աշխատանքներին:

Այնուհետև Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի աշակերտների մասնակցությամբ՝ ներկաները դիտեցինք Սուրբ Մեսրոպ Մաշտոցին ձոնված ներկայացումը, ունկնդրեցին նրանց ասմունքը և ասույթները՝ Մայրենիի վերաբերյալ:

Օրվա ավարտին սկաուտների կողմից պատրաստված Ոսպով ապուրը Հայր Արենի օրհնությունից հետո բաժանվեց հյուրերին:

DSC_3534DSC_3589 DSC_3602ԱլմելոDSC_3617

Scroll Up