Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Սիրիայի շուրջ ձեռք բերված համաձայնությունը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնությունը: Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջում:
«Ողջունում ենք ՌԴ և ԱՄՆ միջև համաձայնությունը՝ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ»,-նշում են ԱԳՆ-ում: Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Սիրիայի աջակցման միջազգային խմբի գծով մյուս գործընկերների միջեւ ըմբռնում է ձեռք բերվել մարտական գործողությունների դադարեցման պայմանների շուրջ:
Ավելի վաղ հրապարակվել էր Սիրիայում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ հրադադարը ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով ժամը 00:00-ից: