Թուրք ոստիկանը Դիարբեքիրի եկեղեցում լուսանկարվել ու ռասիստական գրառում է կատարել

Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու ներսում լուսանկարված թուրք ոստիկանը քրիստոնյաներին վիրավորող եւ սպառնացող գրառում է կատարել Twitter-ում։

Ըստ News.am-ի՝ Twitter-ում Turk polisi օգտատերը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսում արված լուսանկար է տեղադրել ու կատարել հետեւյալ գրառումը. «Դիարբեքիր, Սուրի շրջան։ Սուլթան Ալփարսլանի թոռները անհավատներին դարձի են բերում իսլամ…»։

Նշենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը Թուրքիայի ու Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին է, որը կառուցվել է 1376 թվականին։

Նշենք, որ Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Սուրի շրջանում տարիներ առաջ վերանորոգված եւ վերաբացված Սուրբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է թուրք-քրդական բախումների կենտրոնում։

Scroll Up