Հալեպում հայ երիտասարդ է զոհվել
Փետրվարի 13-ի ուշ գիշերին, զինյալ ահաբեկչական խմբավորումները դարձյալ հրթիռակոծել են Հալեպի թաղամասերը: Արձանագրվել են բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Զոհերի թվում է հալեպահայ Վիգեն Ոսկերիչյանը՝ ծնված 1983 թվականին:
Այս մասին «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ գրում է «Գանձասար» պարբերականը: