Ցեղասպանության ուրացման դեմ բողոքի լուռ ցույցեր ամերիկյան համալսարաններում (լուսանկարներ)

2016-ի փետրվարի 4-ին, Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի, Սանտա Բարբարայի, Նորթրիջիայի, Հարավային Կալիֆորնիայի և Բոստոնի Թաֆթսի համալսարանների հայ ուսանողների ասոցիացիաներն անցկացրել են «Ուրացման արատ» խորագրով լուռ բողոքի ակցիաներ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Ամերիկայի իր աղբյուրներից:

Ակցիաների նպատակն է դատապարտել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, ինչպես նաև Միացյալ Նահանգների դիրքորոշումն այդ հարցի շուրջ:

Բողոքի ցույցերը կազմակերպել են Համահայկական ուսանողների ասոցիացիան, ԱՄՆ Արևմտյան ափի Հայ երիտասարդների ֆեդերացիան, ԱՄՆ Արևելյան ափի Հայ երիտասարդների դաշնությունը, ՀՅԴ «Շանթ» ուսանողական միությունը, «Ալֆա Գամմա Ալֆա» երիտասարդական միությունը, «Գիտության և հզորության» միությունը:

Ակցիաները շարունակվելու են մինչև փետրվարի 27-ը:

բողոքի ակցիա7բողոքի ակցիա8բողոքի ակցիա9բողոքի ակցիա5 բողոքի ակցիա6բողոքի ակցիա բողոքի ակցիա1 (2)բողոքի ակցիա1

Scroll Up