Ցեղասպանությունը ճանաչած քուրդ գործչին սպառնում է երկար տարիների ազատազրկում

Հայոց ցեղասպանությունը ճանաչած քուրդ գործիչ, Մարդինի ներկայիս քաղաքապետ Ահմեթ Թուրքի դեմ հարուցվել է քրեական գործ «զինած ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու», «զինված ահաբեկչական կազմակերպության քարոզչություն իրականացնելու» հիմնավորումներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net­-ը:

Ծանր հանցագործությունները քննող 4-­րդ քրեական դատարանն ընդունել է Ահմեթ Թուրքի դեմ պատրաստված 44 էջանոց մեղադրական եզրակացությունը` կազմված Դիարբեքիրի հանրապետական դատախազության կողմից: Քուրդ գործչին սպառնում է 7 տարի 6 ամսից մինչև 18 տարվա ազատազրկում: Ահմեթ Թուրքը բազմիցս ելույթներ է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: 2014 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում նա 1915 թվականի Ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից` ասելով.

«1911-­ին «Իթիհաթ վե թերաքի» կուսակցության 3 առաջնորդ հանդիպեցին և պատմական որոշում կայացրին՝ քչացնել քրիստոնյաներին, սունի դարձնել ալևիներին և ուծացնել քրդերին։ Ցավոք, այդ ծրագրի իրականացման ժամանակ 1915­-ին քուրդ ժողովուրդը օգտագործվեց։ Մենք դեռ վերապրում ենք այն ցավը, որ մեր պապերն ու հայրերը մասնակցել են այդ կոտորածներին։ Մենք երբեք չենք մոռանա մեր եղբայրների ցավը»:

Scroll Up