33 տարի առաջ այս օրը Թուրքիայում մահապատժի ենթարկվեց ASALA-ի մարտիկ Լևոն Էքմեքչյանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/ASALA.jpg)
Այսօր` հունվարի 28-ին, «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA)» մարտիկ, վրիժառու Լևոն Էքմեքչյանի մահվան օրն է: ermenihaber.am-ի փոխանցմամբ` թուրքական «Dünyabülteni» լարտվակայքում տեղ գտած «Պատմության մեջ այս օրը» վերնագրով հոդվածում տարբեր տարիներին հունվար 28-ին տեղի ունեցած նշանակալից իրադարձությունների թվում անդրադարձ է կատարվել նաև Լևոնի թեմային:
ASALA-ի «Խրիմյան Հայրիկ» ջոկատի անդամ Լևոն Էքմեքչյանը մահվան է դատապարտվել 1982թ սեպտեմբերի 7-ին՝ թուրքական ռազմական դատարանի որոշմամբ: Մահապատիժն իրագործվել է 1983 թվականի հունվարի 28-ին: Նրա աճյունն ամփոփվել էր Անկարայի Ջեբեջի Ասրի գերեզմանատանը:
Լևոն Էքմեքչյանը 1982 թվականի օգոստոսի 7-ին մասնակցել էր Անկարայի Էսենբողայի օդանավակայանում իրականացված «Կարին» գործողությանը: Գործողության ընթացքում վիրավորվելով՝ գերեվարվել էր ուշագնաց վիճակում:
Երեք տարի առաջ Էքմեքչյանների ընտանիքը Լևոնի աճյունը Փարիզ տեղափոխելու խնդրանքով դիմել էր Թուրքիայի պատկան մարմիններին: Բոլորովին վերջրերս Էքմեքչյանների դիմումը բավարարեց, և Լևոնի աճյունը տեղափոխվեց Փարիզ: