Ուժգին պայթյուններ Կամիշլիում

Հունվարի 24-ին Սիրիայի Կամիշլի բնակավայրի «Ուսթա» քրիստոնեաբնակ թաղամասում՝ Զանգոյի դիմաց (այն փողոցի, որտեղ օրեր առաջ պայթյուն էր եղել) երկու ուժգին պայթյուն ցնցել է քաղաքը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է «ԵՌԱԳՈՅՆ» պարբերականից:

Դեպքի վայրը շրջափակված է: Նախնական տվյալներով զոհվել է երեք քրիստոնյա բնակիչ, վիրավորվել՝ հինգը, որոնցից մեկը հայ է, որը ձեռքի թեթև վնասվածք է ստացել: 

Scroll Up