Հայազգի պրոֆեսորն ընտրվել է Փարիզի հանրային հիվանդանոցների բժշկական հանձնաժողովի նախագահ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/Պրոֆոսոր.jpg)
Պրոֆեսոր Եղիա-Նոել Կարապետյանը հունվարի 12-ին ընտրվել է Փարիզյան հանրային հիվանդանոցների բժշկական հանձնաժողովի նախագահ: Այս մասին, ըստ «Հայերն այսօր»-ի, հայտնում է «Նոր Յառաջ»-ը:
Այս հանձնաժողովը բժշկական աշխարհում յուրատեսակ խորհրդարան է: Կարապետյանը այդ պաշտոնում կփոխարինի Լոյիք Գափրոնին, ով 4 տարվա պաշտոնավարումից հետո այլևս չի առաջադրել իր թեկնածությունը: