Հինգ հայ արժանացել է Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանի

Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանի է արժանացել հինգ հայ: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է Horizonweekly  պարբերականը:

Նրանցից երկուսը ֆրանսիահայ պատմաբաներ են` Անահիտ Տեր-Մինասյանն ու Ռայմոնդ Գևորգյանը: Տեր-Մինասյանը  Սորբոնի համալսարանի և Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի դասախոս է։ Ուսումնասիրության առարկան Հայաստանի, հայկական հարցի, Անդրկովկասում ազգային հարաբերությունների պատմությունն է։ Գևորգյանը հեղինակել է «Հայոց ցեղասպանություն` ամբողջական պատմություն» աշխատությունը, որն սկզբնապես հրատարակվել է Ֆրանսիայում` 2006 թվականին։ Գրքում լայնորեն օգտագործված է Նուբարյան գրադարանի արխիվային նյութերը։Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` 2015-ի դեկտեմբերի 31-ի հրամանագրով այդ շքանշանի են արժանացել նաև Սերգե Նազարյանն ու Անդրե Յեդիկարդաչյանը:

Ավելի վաղ` 2015-ի սեպտեմբերին շքանշանի էր արժանացել Սորբոնի դասախոս Մարկ Մուղալյանը: Նա կարողացել էր փրկել Ամստերդամ-Փարիզ արագընթաց գնացքի ուղևորներին:

Ֆրանսիայի ազգային շքանշանը սահմանվել է Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802 թ. մայիսի 19-ին, անգլիական ասպետական շքանշանի օրինակով։ Շքանշանով պարգևատրվում է Ֆրանսիայի համար տարբեր ոլորտում մեծ ավանդ ունեցող անձինք։

Scroll Up