Սիրիայի կառավարական զորքերը հինգ բնակավայր են ազատագրել Հալեպի նահանգում

Սիրիայի կառավարական զորքերը ռուսական օդուժի աջակցությամբ վերջին շաբաթվա ընթացքում հինգ բնակավայր են ազատագրել Հալեպի նահանգում:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` դեկտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը, գրումէ Արցախպրեսը:
Մասնավորապես, կառավարական զորքերն այդ նահանգում շարունակում են ընդլայնել անվտանգության գոտին Կվայրես օդակայանի շուրջը եւ հարձակում են ծավալում հարավարեւմտյան ուղղությամբ՝ դեպի Իդլիբ:
«Վերջին շաբաթվա ընթացքում ազատագրվել Է հինգ բնակավայր», ասել Է Ռուդսկոյը:
Նա նաեւ նշել Է, որ սիրիական զորքերը անօրինական զինված կազմավորումների շրջապատման օղակը սեղմում են Դամասկոսի արվարձաններում: «Դամասկոսի արվարձաններում կառավարական ուժերը հսկողություն են հաստատել Մարջ-Սուլթան բնակավայրի նկատմամբ՝ սեղմելով անօրինական զինված կազմավորումների շրջափակման օղակը Նաշաբիա, Նուլա, Դումա, Զիբդին ուղղություններում»,-ասել Է Ռուդսկոյը:
Նրա խոսքով՝ մյուս ուղղություններում սիրիական զորքերը իրականացնում են իրադրության կայունացման եւ հարձակման ծավալմանը նախապատրաստվելու միջոցառումներ:
ՌԴ գլխավոր շտաբի ներկայացուցիչը հայտնել Է, որ սեպտեմբերի 30-ից, երբ սկսվեց ռազմական գործողությունը Սիրիայում, ռուսական օդուժն իրականացրել Է ավելի քան 5,2 հազար մարտական թռիչք: Ընդ որում՝ 145 թռիչքներ կատարել են ռազմավարական հրթիռակիր եւ հեռավոր ռմբակոծիչ ավիացիայի ինքնաթիռները: