Քեսապ-Լաթաքիա մայրուղին ազատագրված է

Սիրիական բանակը նախապես ազատագրելով Քեսապի մերձակայքում գտնվող «Զահի» լեռնագագաթը, վերջերս ազատագրել է նաև Քեսապ-Լաթաքիա մայրուղու բոլոր այն բլուրներն ու անտառները, որոնք ահաբեկչական խմբավորումներն օգտագործել են դիպուկահարների տեղակայման և շրջանը հրթիռակոծելու նպատակով: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

Բացվել է նաև «Քասդալ Մուաֆ» մայրուղին՝ մինչև Քեսապի սահմանային կետը:

Երեք տարի փակ մնալուց հետո նախօրեին  առաջին անգամ ավտոբուսները Լաթաքիայից Քեսապ ուղևորվել են այդ մայրուղով:

Սիրիական բանակը ներկայումս վերականգնում է մայրուղին՝ ականազերծելով, ասֆալտապատելով այն, մինչև պաշտոնապես մայրուղին հայտարարվի ապահով տարածք:

Ականազերծումը ավարտված չէ, և մայրուղին ապահով տարածք դեռևս չի հայտարարվել: Քաղաքացիական մեքենաների երթևեկությունը դեռ թույլատրված չէ:

Ըստ աղբյուրի, քեսապցիները ներկայումս ավելի հանգիստ են, շրջանում թեժ բախումներ տեղի չեն ունենում:

Scroll Up