Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել Էրդողանի ընկերոջն իր ֆոտոարխիվը հանձնելու պայմանագիրը

Թուրքիայի հայտնի հայ լուսանկարիչ Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել իր եւ «Դողուշ» հոլդինգի միջեւ կնքված պայմանագիրը, հայտնում է News.am-ը:
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Արա Գյուլերն իր մտադրության մասին տեղեկացրել է «Դողուշ» հոլդինգին եւ վերջինս էլ Արա Գյուլերի պահանջի հիման վրա հետ է վերադարձել պայմանագիրը։
Նշենք, որ արդեն չեղյալ հայտարարված պայմանագրի համաձայն Արա Գյուլերը ստացված գործարքի արդյունքում ամսական ստանալու էր 50 հազար լիրա։ Բացի այդ, «Դողուշ» հոլդինգին էին անցնելու այն շենքը, որում գտնվում է Ara Kafe-ն եւ Արա Գյուլերի լուսանկարչական ապարատների հավաքածուները։