Ավարտվեց Նունե Եսայանի համերգային շրջագայությունը

Նոյեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ԱՄՆ-ում և Կանադայում ՀՀ սփյուռքի նախարարության և «Համազգային» հայ կրթական ու մշակութային միության աջակցությամբ համերգներով հանդես եկած ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում երգչուհին տեղեկացրեց, որ համերգները, որոնք ընթանում էին «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» կարգախոսի ներքո՝ անցան հաջողությամբ և ամենուրեք արժանացան ջերմ ընդունելության: Նա երախտագիտություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը, «Համազգայինին» և ՀՀ դեսպանություններին՝ համերգների պատշաճ իրականացմանն աջակցելու համար:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Նունե Եսայանին հաջողությունների համար՝ նշելով, որ նման միջոցառումները ոգևորում են սփյուռքահայությանը և նրանց  մոտ ամրապնդում հայության ապագայի ու կենսունակության հանդեպ լավատեսությունը:

Scroll Up