«The cut» ֆիլմը կցուցադրվի Նիդերլանդներում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Նիդերլանդներում շարունակվում են բազմաբովանդակ ու բազմատեսակ ցերեկույթների, հանդիպումների, ցուցահանդեսների, համերգների, քննարկումների շարքը:
Դեկտեմբերի 2-ին Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպությունը, երկարատև ու հետևողական աշխատնքների արդյունքում, քաղաքի ամենամեծ Լյուքս կինոթատրոնում ցուցադրելու է ազգությամբ թուրք գերմանաբնակ ռեժիսոր Ֆատիհ Ակինի «THE CUT» ֆիլմը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Նիդերլանդների իր աղբյուրներից:
Հրավիրվածների թվում են նաև «Արյունակից եղբայրներ» ֆիլմի հերոսներ Արան ու Սինանը: