«Հայոց ցեղասպանությունը` միջազգային հարաբերությունների համատեքստում» թեմայով համաժողով կանցկացվի Արգենտինայում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում Արգենտինայի կաթոլիկ համալսարանում նոյեմբերի 27-ին համաժողով քննարկում կանցկացվի` «Հայոց ցեղասպանությունը` միջազգային հարաբերությունների համատեքստում» խորագրով, armeniangenocide100.org-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է համալսարանի պաշտոնական կայքում:
Համաժողովի բանախոսներն են լինելու Արգենտինայի Ազգային պաշտպանության դպրոցի պրոֆեսորներ Ադոլֆո Քութուջյանը, Ֆերնանդո Օհանեսյանը, Արգենտինայի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Էմիլիո Պինտոսը:
Համաժողովը կհամակարգի Արգենտինայի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Լեոնարդո Հեքիմյանը: