Մոնրեալի «Նոր Ծաղիկ» մանկապատանեկան երգչախմբի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգը
Նոյեմբեր 7-ին Մոնրեալի Ս. Հակոբ Առաջնորդանիստ եկեղեցու «Նոր Ծաղիկ» մանկապատանեկան երգչախումբը Ս. Մարթին եկեղեցում իր համերգով անմահացրեց հայ ազգային երաժշտության հայր՝ Կոմիտաս Վարդապետին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Կանադայի «Հարիզոն» շաբաթաթերթից:
Կանադահայ 45 պատանիներից կազմված այս երգչախումբն ամիսներ առաջ մեծ հաջողությամբ ներկայացրել էր Բարսեղ Կանաչյանի «Նանորի ուխտը»:
Երգչախումբը տիկ. Էլիզաբեթ Հարբոյանի խմբավարությամբ կատարեց «Տեր Ողորմյա», «Ամեն, եղիցի», «Անձրևն եկավ», «Խնկի ծառ», «Հոյ նազան իմ» և այլ երգեր: