Թեհրանի Ս. Աստվածածին եկեղեցու 70-ամյակը

Նոյեմբերի 8-ին Թեհրանի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման և օծման 70-ամյակին նվիրված տոնահանդեսը տեղի ունեցավ Հ. Մ. «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահում: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Իրանի «Ալիք» օրաթերթից:

Ծրագիրը հագեցած էր գեղարվեստական հայտագրով:
Ծրագրի բանախոսն էր Լիդա Բերբերյանը, որը ամբողջությամբ ներկայացրեց Ս. Աստվածածին եկեղեցու հիմնադրումն ու օծումը: Տ. Սեպուհ արք. Սարգսյանի սիրո, գնահատանքի և օրհնանքի խոսքը ընթերցեց Արգին Արիստակեսյանը: Եկեղեցական խորհրդի խոսքը փոխանցեց Ժակլին Չհարմահալին:

Միջոցառման ավարտին Էդվարդ Հարությունյանը բեմ հրավիրեց թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանին՝ իր օրհնության և եզրափակիչ խոսքն ասելու:
Վերջում ջերմ ընդունելություն էր կազմակերպվել:

 

 

Scroll Up