Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախումբը համերգը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Կանադայի հեղինակավոր «George Weston recital» համերգասրահում նոյեմբերի 7-ին կայացել է «Մի մոռացիր ինձ» խորագրով համերգ՝ նվիրված կլինի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել սոպրանո Հասմիկ Պապյանն ու ջութակահարուհի Նունե Մելիքյանը, Panorama.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է Հայաստանի Կոմպոզիտորների միությունը:

Ողջ համերգի ընթացքում հնչել է բացառապես հայ երաժշտություն. նվագախումբը կատարել է Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի և Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները: Ի դեպ, վերջին երկու հեղինակների ստեղծագործությունները Կանադայում կատարվել են առաջին անգամ: Նվագախումբը ղեկավարել է Նուրան Արմանը:

Scroll Up