Ավստրալիայում կտեղադրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար

Նոյեմբերի 8-ին Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքում, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի բարձր հովանու ներքո տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հիշատակի խաչքարի բացման և օրհնության արարողություն:
Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցու ֆեյսբուքյան էջից:
Ձեռնարկն իրականացվելու է Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցու կազմակերպությամբ և Ուիլոուբիի քաղաքային խորհրդի համագործակցությամբ:
Հավելենք, որ 2015 թվականի մայիսին Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել: