La Stampa. Թուրքիան ցանկանում է մոռանալ Օսմանյան կայսրության բազմազգ լինելու մասին

Թուրքիան ցանկանում է մոռանալ Օսմանյան կայսրության բազմազգ լինելու մասին: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է իտալական La Stampa պարբերականը:

«Հայոց ցեղասպանությունը սկսվել է դեռեւս XVIII դարավերջին, երբ Օսմանյան կայսրությունը սկսեց մտահոգվել, որ հարուստ պատմությամբ քրիստոնյա ժողովուրդը կարող է «անկայունության» գործիք դառնալ ռուսական ցարիզմի եւ նոր եվրոպական պետւթյունների հավակնությունների խաչմերուկում հայտնված կայսրության դեմ»,-գրում է լրագրող եւ պատմաբան Միմմո Կանդիտոն:

«Օսմանյան կայսրության ավերակների վրա ստեղծված ժամանակակից Թուրքիան հիմնված է երկու սյան վրա. ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ քրդերի գոյության ժխտում, եւ կրոնական ու աշխարհիկ իշխանության միավորումից հրաժարում:

Անկարան, որին մեղադրում են հայերի կոտորածները հերքելու մեջ, ցանկանում է մոռանալ այն հիասքանչ խճանկարը, որը գոյություն ուներ Օսմանյան կայսրությունում: Հայերն ավելի քան 1 մլն էին, բայց մնացին ընդամենը 70 հազար, հրեաները՝ 20 հազար, հույները՝ 3 հազար, իսկ կաթոլիկները շուրջ 35 հազար են»,- գրել է Կանդիտոն:

Scroll Up