Հալեպում տասնօրյա ընդմիջումից հետո մեկ ժամով վերականգնվել է էներգամատակարարումը
Հալեպում մոտ տասն օրվա անջատումից հետո էլեկտրականությունը մեկ ժամով վերականգնվել է: Այս մասին հայտնում է «Բերիո Լուրեր»-ը:
Հալեպի որոշ շրջաններում ջրամատակարարումը թեպետ ոչ ամբողջովին, սակայն աստիճանաբար վերականգնվել է: Ջրի հոսքը, սակայն, ոչ բոլոր տեղերում է հասանելի, հատկապես շենքերի բարձր հարկերին: Սիրիայում վերջին օրերին հացի գինը բարձրացել է: Հացի մեկ կապոցը դարձել 50 սիրիական լիրա, իսկ մեկ հատը` 7 լիրա:
Պատասխանատու աղբյուրների տեղեկություններով թանկացման պատճառն ավելի որակյալ ալյուր օգտագործելն է: