Պետության անունից ճանաչելու ենք Ցեղասպանությունը եւ հայերի հետ բարեկամություն սկսենք. քուրդ կուսակցապետ

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական»  (HDP) կուսակցությունը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը, որում տեղ է գտել նաեւ պետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումը ապահովելը, գրում է News.am-ը:

Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ HDP-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ կուսակցության կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը հայտարարել է, թե  իրենց կուսակցությունը տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանություններն ու կոտորածները պետության անունից ճանաչելու եւ ներողություն խնդրելու համար աշխատանքներ ենք իրականացնելու։

«Վերացնելու ենք Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումը։ Հայաստանի հետ  արգացնելու ենք տնտեսական, քաղաքական եւ դիվանագիտական հարաբերություններ ու հայ ժողովրդի հետ բարեկամության կամուրջներ ենք կառուցելու»,-ասել է HDP-ի համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը։

Նշենք, որ HDP-ն Թուրքիայի պատմության միակ խորհրդարանական կուսակցությունն է, որը կուսակցության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ իշխանություններին կոչ արել ճանաչել եւ փոխհատուցել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։

Scroll Up