ԱԳՆ. 2014-2015թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը հասել է 24-ի

2014-2015թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը 15-ից հասել է 24-ի։ Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող «Հիշում եմ եւ պահանջում» փորձագիտական ֆորումի ժամանակ, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով, եթե նախքան այդ ցեղասպանությունների ժխտումը քրեականացված էր միայն 2 երկրում, ապա հիմա՝ արդեն 4-ում (Շվեյցարիային եւ Սլովակիային այս տարի միացան Հունաստանն ու Կիպրոսը)։

«Այս ընթացքում Հայաստանը ճանաչել է Օսմանյան կայսրությունում հույների եւ ասորիների ցեղասպանությունը, եւ հիմա աշխարհը շատ ուշադիր է նման հանցագործությունների կանխման հարցում։ Լայն շրջանակներն արդեն շատ լավ են գիտակցում, որ նախկին ցեղասպանությունները չդատապարտելը եւ չկանխելը պարարտ հող են ստեղծում նորերի համար»,- ընդգծել է Շավարշ Քոչարյանը։

Scroll Up