Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցին չի հավատում ԻՊ խոստումներին

ԻՊ առաջնորդը Սիրիայի քրիստոնյաներին խոստացել է ապահովել նրանց անվտանգությունը՝ դրա դիմաց պահանջելով հարկ վճարել եւ հրաժարվել կրոնը ցուցադրելուց։ Սակայն Դամասկոսում Հայ Առաքելական եկեղեցու ղեկավար Արմաշ Նալբանդյանը վստահ է, որ զինյալները հանգիստ չեն թողնի Սիրիայի քրիստոնյա բնակչությանը, անգամ եթե եկեղեցական համայնքից ինչ-որ մեկը համաձայնվի կատարել Ալ Բաղդադիի պահանջները, «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հայտնում է Lifenews-ը։

Ներկայումս ԻՊ վերահսկողության տակ գտնվում է միայն մեկ քրիստոնեաբնակ քաղաք՝ Հոմս նահանգի Ալ Կարիաթեյն բնակավայրը։ Ահաբեկիչների հրամանն առաջին հերթին նրան էր ուղղված, սակայն դրան արձագանքել են նաեւ Դամասկոսի այլ քրիստոնյա համայնքները։  «Առաջին հերթին ցանկանում եմ ցավակցել Ալ Կարիաթեյնի համաքաղաքացիներին, որոնք հալածանքների են ենթարկվում։ Ինչպես ասված է սուրբ գրքում, եթե մեկ օրգանը ցավում է, ապա ողջ մարմինն է ցավում։ Այնպես էլ հիմա մենք նրանց հետ ցավ ենք ապրում»,- հայտարարել է Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Արմաշ Նալդբանդյանը։

Նա նշել է, որ պատերազմի 4 տարիների ընթացքում ահաբեկիչները շատ խոստումներ են տվել, բայց ոչ մեկը չեն կատարել։ «Մենք լսել ենք նրանց հայտարարությունները սոցցանցերում։ Եթե մարդիկ համաձայնեն նրանց կանոններով ապրել, ապա նրանց կյանքը կխնայեն։ Բայց ես եղել եմ Հոմսում, Մալուլայում, Քեսաբում, եւ իրական պատկերն այն է, որ ավերում են ամեն բան՝ տներ, տաճարներ, այդ թվում՝ մզկիթներ եւ եկեղեցիներ»,- ասել է նաԼ

Դամասկոսի քրիստոնյաները իրենց հերթին ոչ միայն չեն հավատում ԻՊ խոստումներին, այլեւ չեն հասկանում, թե ահաբեկիչների ղեկավարին որտեղի՞ց հավատացյալների համար օրենքներ սահմանելու իրավունքներ։

Scroll Up