Դիարբեքիրում ինքնաշեն ռումբի պայթյունից կոտրվել են հայկական եկեղեցու պատուհանները

Թուրքիայի արևելյան շրջաններում անհանգիստ վիճակը շարունակվում է: Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող հայկական պատմական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու մոտակայքում  ինքնաշեն ռումբ է պայթել, որի  հետևանքով կոտրվել են եկեղեցում ապակիները: Թուրքական  «aktifhaber» լրատվական կայքի համոզմամբ` ռումբը տեղադրել էին «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (ՔԲԿ-PKK) զինյալները: Այս մասին «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հաղորդում է ermenihaber.am-ը:

Բացի այն, որ եկեղեցու ապակիները կոտրվել են, եկեղեցու ցուցանակի վրա հայտնաբերվել են փամփուշտների հետքեր:

Շրջանի Հասըրլը թաղամասի մի շարք փողոցներում հայտնաբերվել են ականանետեր: Այժմ պարզվում են դեպքի մանրամասները:

1 2 3

Scroll Up