Ադրբեջանցի պատգամավորը քննադատել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն արած թուրք պատգամավորին

Ադրբեջանի խորհրդարանի կին պատգամավոր Գանիրա Փաշաևան քննադատել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»  (ԺԴԿ-HDP) ներկայացնող Ալի Հայդար Քոնջային, ով հայտարարել էր, որ 1915 թվականին եղել են հայկական կոտորածներ: Թուրքական «Sondakika» լրատվամիջոցի տեղեկացմամբ` ադրբեջանցի պատգամավորը ասել է, թե իրենք չեն ընդունում Քոնջայի հայտարարությունները, և որ վերջինս իրավունք չուներ իրենց անունից հայտարարությամբ հանդես գալու: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է ermenihaber.am-ից:

Առաջ քաշելով թուրք-ադրբեջանական աանհիմն պնդումները Հայոց ցեղասպանության հարցում, նա ընգծել է, որ Թուրքիայում ժամանակավոր կառավարության պայմանաններում նորանշանակ նախարարը, այդ քայլով մեծ հարված է հասցրել թուրք ակադեմիկոսների արած գործին, մամուլին և առհասարակ Թուրքիային:

Նա ընգգծել է, որ թուրք և  ադրբեջանցի պատմաբանները, մտավորականները, սփյուռքի կառույցները այժմ աշխատանքներ են իրականացնում 1915թ տեղի ունեցածը  աշխարհին «ճշմարիտ» ներկայացնելու ուղղությամբ:

Նշենք, որ  Ալի Հայդար Քոնջան Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ  ասել էր. «Ակնհայտ է, որ կոտորած եղել է: Դա բոլորն են ընդունում: Ըստ էության՝ ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այս հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք»:

Scroll Up