Ջութակի ամերիկահայ վարպետը փրկել է Ստրադիվարիուսի 1734թ. ջութակը
Բոսթոնի ոստիկանությունը ջութակների վարպետ եւ նորոգող ամերիկահայ Ֆիլիպ Ինջեյանի շնորհիվ հայտնաբերել է 35 տարի առաջ Բոսթոնի երաժշտական դպրոցից գողացված Ստրադիվարիուսի ջութակը, որը թվագրվում է 1734թ.:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian mirror spectator-ը, Ֆիլիպ Ինջեյանին, ով Penn Avenueի վրա երաժշտական գործիքների մեծ խանութ ունի եւ համարվում է ջութակի մասնագետ, դիմել է պատահական անցորդ եւ տեղեկացրել, որ ցանկանում է ջութակը վաճառել: Ուսումնասիրելով գործիքը Ինջեյանը համոզվել է, որ այն գողացված ջութակն է եւ տեղեկացրել է ոստիկանության աշխատակիցներին: Պարզվել է, որ ավելի քան 35 տարի ոստիկանութունը փնտրել է գողացված ջութակը, բայց ապարդյուն:
Պատմությունը հայտնվել է ամերիկացի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, եւ Ինջեյանը դարձել է ամերիկյան լուրերի գլխավոր հերոսը: Պարզվել է, որ Ինջենյանը Ստրադիվարիուսի մեծ երկրպագու է եւ ունի այդ ընտանիքի ստեղծած մի քանի ջութակ: Ինջեյանը, ում իրենց ջութակներն են վստահում հայտնի ջութակահարներ Լեոնիդաս Կավակոսը, Նիգել Քենեդին, Սիդնեյ Հարթը ու Պիտսբուրգի սիմֆոնիկ նվագախմբի անդամները, խոստովանել է, որ չէր կարող թույլ տալ, որ արվեստի այդ գործն ընկներ պատահական անձանց ձեռքը: