Համահայկական խաղերի մասնակիցները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. լուսանկարներ

Համահայակական խաղերի ավելի քան 4000 մասնակիցներ օգոստոսի 8-ին եղան Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, հայտնում է Artsakhpress-ը:

Լրագրողների հետ զրույցում Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ասել է,- «Ծիծեռնակաբերդը հայ մարդու սրբավայր է: Չեմ կարծում, որ որևէ մեկը լինելով Երևանում չի գալիս Ծիծեռնակաբերդ: Համահայկական խաղերը հայապահպանության և Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության խորհուրդն ունեն: Չպետք է մոռանանք, որ այս երիտասարդները, ովքեր այցելեցին Ծիծեռնակաբերդ Եղեռն ապրած մեր ժողովդի սերունդներն են» :

Համահայկական խաղերի 4000 մարզիկներ, աշխարհի տարբեր ծայրերից իրենց հարգանքի տուրքն են մատուցել անմեղ զոհերի հիշատակին, մեկ րոպե լռությամբ հիշել Ցեղասպանության զոհերին: Կազմկոմիտեի անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանում, ծանոթացել են թանգարանի սպորտի բաժնի ժամանակավոր  ցուցադրություններին, իսկ վերջում Իշխան Զաքարյանը գրառում է  կատարել թանգարանի հուշամատյանում:

«Վստահաբար մենք ավելի առաջ կգնանք հայ դատի պայքարի մեջ մեր միասնության շնորհիվ: Սա մարդկության դեմ գործված ոճիր է: Մեր երիտասարդությունն այսօր իր հարգանքի տուրքը մատուցեց մեր անմեղ զոհերի հիշատակին: Ես կցանկանայի, որ իրենք այցելեն նաև Եռաբլուր, հարգեն նաև մեր նորագույն պատմության նահատակներին»,- ասել է Համահայկական խաղերի կազմկոմիտեի փոխնանախագահը Ստեփան Դերբեդրոսյանը:

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով ուղևորվեց մայրաքաղաք Երևան: Համահայկական ամառային 6-րդ խաղերը անցկացվում են օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևերին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Խաղերն աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ, այլ նաև մասնիկների քանակով, որոնց թիվը գերազանցում է 6350-ը: 

01 02 03 04 05 06 07 08

Scroll Up