Համահայկական խաղերի լոսանջելեսցի մարզիկը զոհվել է պատահարից

Օգոստոսի 1-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Ծաղկաձորում: Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով ԱՄՆ–ից Հայաստան ժամանած 20-ամյա Լևոն Թովմասը մինչև Համահայկական խաղերի պաշտոնական մեկնարկը, որոշ թիմակիցների ու նրանց հարազատների հետ հանգստի նպատակով մեկնել է Ծաղկաձոր, որտեղ վթարի է ենթարկվել։ ՃՏՊ–ի հետևանքով երիտասարդը մահացել է: Այս մասին հաղորդում է panarmeniangames.am կայքը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած երիտասարդի ընտանիքին, հարազատներին և թիմակիցներին:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ է անում Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր մասնակիցներին և հյուրերին հնարավորինս զգոն լինել սեփական նախաձեռնություններում և զերծ մնալ վտանգ պարունակող գործողություններից:
Asbzarez.com-ի հաղորդմամբ Լևոն Թորոսը Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հոմենեթմեն) անդամ էր: Նրա հայրը՝ Արամ Թոմասը, կառույցի ԱՄՆ արևմտյան շրջանի ղեկավարներից է: