Իսպանացի հոդվածագիր. Հայոց ցեղասպանությունը որպես քաղաքական հարց

Հայոց ցեղասպանության քաղաքական եւ իրավական պատճառները հաճախ ուշադրությունից դուրս են մնում` տեղը զիջելով բարոյական եւ զգացմունքային ընկալումներին: Իսպանացի հոդվածագիր Մարիո Դուրանը, անդրադարձ կատարելով Ցեղասպանության իրագործման պատճառներին, խոսում է այս հանգամանքների մասին` նշելով թուրք էլիտայի գործոնը, ինչպես նաեւ թուրքերի` որպես ժողովուրդ եւ պետություն գոյության պայմանը: Armeniangenocide100.org կայքը ներկայացնում է Դուրանի` drugstormag.es կայքում տեղադրված հոդվածը:

Հայ ժողովուրդը 20-րդ դարի պատմության առաջին ցեղասպանության զոհն է: 1915թ.-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարության կողմից ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ: Ենթարկվելով բռնի տեղահանության` հայ փոքրամասնությունն ունեցավ հարյուր հազարավոր զոհեր: Սպանվածների`տարբեր աղբյուրների կողմից հիշատակվող թիվն արդեն 1916թ.-ին մի քանի հարյուր հազար էր` գրեթե մեկ միլիոն: Երբ հանդիպում ենք նման ծավալի եւ բնույթի հանցագործությունների, անհրաժեշտաբար ծագում է հարցը` ինչ պետք է անել: Առավել անհրաժեշտ է հարցաքննել դեպքի քաղաքական ու հասարակական պատճառների մասին:

Համընդհանուր հանցագործություն անվանումը կրող երեւույթը համընդհանուր վիճակագրության մասն է կազմում, մինչդեռ երբ խոսում ենք պետական հանցագործությունների մասին, պետք է հասկանալ, որ սրանք ենթակա են իրենց ուրույն վիճակագրությանը` ձեւավորվելով որպես բացառիկ դեպք պատմական զարգացման ընթացքում: Ինչպես պետական հանցագործությունները, կարող ենք ասել, որ համընդհանուր հանցագործությունը եւս ներկայացնում է որոշակի տնտեսական եւ հասարակական դրություն, սակայն սրա պատմական կարեւորությունը միանգամայն տարբեր է: Համընդհանուր հանցագործությունը անհատական ծրագիր է, որն անձնական շահույթ է հետապնդում հասարակական շրջանակներում եւ չունի որեւէ հասարակական կարգ փոփոխելու նպատակ: Ընդհակառակը, պետական հանցագործությունը հասարակական նախագիծ է` հասարակական կարեւորությամբ, որն իր ազդեցությունն է ունենում հասարակական կարգի կենտրոնական ասպեկտների վրա: Հասարակական հանցագործությունը հասարակական որոշակի նախագծի արդյունքն է, պետական հանցագործությունները`հասարակության նախագծի բաղկացուցիչ մասը:

Ինչու՞ կատարեցինք այս անդրադարձը. քանի որ պետք է լավ տեղեկացված լինենք Հայոց Ցեղասպանության քաղաքական հարթության մասին, որպեսզի կարողանանք ըմբռնել այն բարոյական համոզմունքներից անդին, որովհետեւ սրա իրական բնորոշումը հետեւյալն է` բացառություն` համահունչ որոշակի քաղաքական նախագծի:

1915թ. Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի բարեփոխական շարժումը հասել էր իր հզորությանը` ազգայնապաշտական շարժում, որ սկզբնապես հանդես էր գալիս Կայսրությունում որոշ արդիական բարեփոխումներ մտցնելու միտումով` ներշնչված ֆրանսիական հեղափոխությունից` իր պետական շրջանակներում ունենալով օսմանյան երկրների համադաշնությունը: Այնուամենայնիվ, հսկայական Օսմանյան կայսրությունը, որում 1902թ. երիտթուքերը բարեփոխումներ էին պլանավորում իրագործել, քիչ ընդհանրություն ուներ կենտրոնական Կայսրության հետ, որտեղ արդեն չկային եվրոպական հողատարածքներ, որտեղ մշակութային բազմազանությունը զգալիորեն կրճատվել էր:

Թուրք ազգային պատկանելությամբ մեկ պետություն-ազգ ձեւավորելը թուրքական էլիտայում ուրվագծվում էր որպես նախագիծ, որի համար մշակույթը միատարր դարձնելը անհրաժեշտություն էր: Այս տենդենցը զարգացում է գտնում Թուրքիայում ամբողջ տասնիներորդ դարի ընթացքում: Հարկ է իմանալ, որ կախված կրոնից, որ դավանում էին անհատները, տարբեր իրավական համակարգեր էին նշանակված. այն դեպքերում, երբ քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ խնդիրներ էին ծագում, շարիան առավելությունը տալիս էր վերջիններին: Ամեն դեպքում, այս տարրը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի էր հասել սոցիալական շփման փակումը տարբեր էթնիկական եւ կրոնական խմբերի միջեւ, որ կազմում էին Կայսրությունը, փաստ, որ թույլ էր տալիս օտար ուժին խիստ ազդեցություն ունենալ մասնավորապես փոքրամասնությունների վրա` դառնալով այն իրավական շրջանակի պատասխանատուն, որում շարժվում էին այս կրոնական փոքրամասնությունները: Սա ազդեցության այն դեպքերից է, որ դարեր շարունակ ունեցավ Ֆրանսիան Լիբանանի քրիստոնյա մարոնիների համայնքի վրա, Լիբանանի ֆրանսախոս բնակչության վրա` ներառյալ որպես պետության նրա Սահմանադրությունը, որ բավական ընդհանրություններ ունի այս փաստի հետ: Թանզիմաթի բարեփոխումները նպատակ ունեին վերջ դնել այս իրավիճակին` իրավապես հավասարեցնելով Օսմանյան կայսրության բոլոր ենթաշերտերը: Հնարավոր է` բավական ուշ էր եւ այն ազդեցությունը, որ տարիներ շարունակ ունեցել էր արտաքին միջամտությունը, արդեն իսկ անջնջելի հետք ուներ տարբեր խմբերի սոցիոլոգիական կազմավորման վրա` իր հերթին ձեւավորելով համապատասխան էլիտաների շահերը` որոշ դեպքերում դուրս բերելով այս շահերը Կայսրության սահմաններից դուրս:

Ինչ էլ որ եղած լինի, չի կարելի մտածել, թե որեւէ արդի պետականության կառուցվածքը անպայմանորեն միատարր ազգ-պետություն կառուցվածքն է: Նմանատիպ պետությունը էլիտաների նախագիծ է եւ հենց այսպիսին պետք է ընկալել այն: Շատ հանգամանքներ կախված են այս էլիտաների պատմական ձեւավորումից, ուղուց, որն ընտրվում է արդի պետականության ձեւավորման համար, եւ պետականության զարգացման նախկին ընթացքից: Հարեւան Իրանը, որ նմանատիպ աշխարհագրական գոտում է գտնվում եւ ունի համապատասխան տնտեսական եւ հասարակական զարգացում, սակայն երբեմն ենթարկվում է տարբեր աշխարհաքաղաքական ճնշումների եւ առանձնանում է ամենից առաջ իր էլիտաների` թուրքական էլիտաներից տարբեր կառուցվածքով, միանգամայն այլ զարգացում է գտել: Սա առաջ է բերել մի փուլ, որտեղ կենտրոնամետ լարումները այն ուժգնությամբ չեն, ինչպես Թուրքիայում: Տարբեր ազգային ծագում ունեցող էլիտաները (հարկ է հիշել, որ տվյալ ժամանակաշրջանի արքաները` Քախարները, թյուրքեր էին և ոչ թե պարսիկներ) ձեւավորում են զուտ պարսկական էլիտա, որն իր շահերի մարմնավորումը տեսնում է Իրանական պետության ձեւավորման մեջ, ինչն ընթացք է տալիս մի փուլի, որը չի պահանջում միատարրություն, ինչպես Թուրքիայում, եւ որոշակի կողմնապահություններով կարող ենք ասել, որ բոլոր ազգային խմբերը, յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով, մասնակցում են «իրանական ազգից լինելուն»:

Արդյունքում Օսմանյան կայսրությունում ունենում ենք անկումային կայսրություն, որը, սակայն, դեռեւս կարեւոր է աշխարհաքաղաքական մակարդակում, որը ենթարկվում է ուժեղ կենտրոնամետ ճնշումների միայն մի օսմանյան ժառանգության պատճառով, այսինքն` տարբեր խմբերի էլիտաները ունեն իրենց սեփական նպատակները, որոնք չեն համընկնում թուրքական էլիտայի նպատակներին: Մշակույթը միատարր դարձնելու միջոցը գործիք է դառնում այս էլիտայի ձեռքերում:

Սակայն Հայոց ցեղասպանությունը առաջ չի գալիս միայն թուրքական նոր պետականության միասնական կամքով: Այդ տարիներին Օսմանյան կայսրությունում բնակվում էին հույներ, քրդեր, այլ քրիստոնյաներ ու այլ էթնիկ խմբեր, որոնք չենթարկվեցին կանոնավոր բնաջնջման, ինչպես հայերը: Ինչո՞վ է պայմանավորված այս հարցը:

Նախ հարկ է հաշվի առնել այն բացառիկությունը, որ ներկայացնում է ցանկացած ազգի ներքին քաղաքական պայքարը, այն դեպքում, երբ արտաքին թշնամու դեմ պայքարում առավել հեշտ է ռեպրեսիվ միջոցներ ձեռք առնել:

Երկրորդ` հարեւան Ռուսաստանի սպառնալիքը Մեծ պատերազմի կոնտեքստում և նրա կապը հայերի հետ, ինչպես նաեւ հայերի նախկին կապը պարսիկների հետ ի նպաստ Ռուսական կայսրության վախ էր հարուցում թուրքերի մոտ, քանզի հնարավոր էր վերջիններիս առաջխաղացումը արեւելյան սահմանագծով` փակելով նրանց առջեւ Մերձավոր Արեւելքի դռները:

Երրորդ, հենց արտաքին ուժերի հետ ամուր կապերի բացակայությունը, մասնավորապես` Ռուսական կայսրության հետ ոչ բավականին սերտ կապը, ստեղծեց հայերի անօգնականության իրադրություն:

Հայերը մշակութապես տարբերակվող խումբ էին, այնուամենայնիվ, որպես այդպիսին միակը չէին: Նրանց յուրահատկությունը պայմանավորված է տարրերի միաձուլմամբ. Նախ հարկ է նշել կազմակերպված էլիտայի առկայությունը սեփական նպատակների շուրջ` որպես պատմական զարգացման հետեւանք, ինչպես մեկնաբանեցինք վերը, որը գտնելու էր իր նպատակների իրականացումը ներկայիս Հայաստանի Հանրապետության տեսքով: Եւ երկրորդը Օսմանյան կայսրության համար պատմական խաչմերուկում գտնվելն էր: Այսինքն` հայ ժողովուրդը դարձավ թուրք էլիտայի նախագծի զոհը պատմական իրադրությունների հետեւանքով, որոնց մասին խոսեցինք:

Ներկայիս Թուրքիայի ազգային հարցը այս խնդրի ուղղակի հետեւանքն է, Հայոց Ցեղասպանության առկախ ճանաչումը թուրք իշխանությունների կողմից կամ քրդական հարցը. առաջ են գալիս ներկայիս թուրքական հանրակարգային համակարգի համատեղելիության խնդիրներ` ազգային բազմազանության պայմաններում: Ժամանակակից Թուրքիայի հիմնադիր ուղենիշը այդ իրադարձության արդիականցումն է, հետեւապես դժվար է կապել ներկայիս թուրքական ազգային գիտակցությունը այս սարսափելի դեպքի ճանաչմանը, քանի որ ներկայիս ազգային գիտակցության մանրակրկիտ հարցադրման ենթարկում է ենթադրում: Ի տարբերություն գերմանական պետության, որ չի հիմնվում որպես ազգություն նացիզմի վրա, թուրք ժողովուրդը չունի մինչ այս թվականը վերագրվող միանշանակ ազգային չափորոշիչներ: Մինչ ազգայնականների շարժումները, թուրք ժողովուրդը ավելին չէր, քան Օսմանյան կայսրության էթնիկ մեծամասնություն, ինչի հետեւանքով ժամանակակից Թուրքիայի նախահայրերի հարցը այսօր արդեն կարող է դիտվել որպես մարտահրավեր ողջ թուրք ազգության կառույցին այն պահին, երբ երկրում կան ներքին հակասություններ, որ դեռեւս լուծում չեն ստացել:

Scroll Up