Սփյուռքի հայկական կառույցներին և Սփյուռքում գործող հայկական լրատվամիջոցներին

Հարգելի գործընկերներ,

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող ԱրմԹեք Կոնգրես’15 բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա գլոբալ համաժողովն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով, մասնավորապես, 2015թ. հոկտեմբերի 12-ին համաժողովը տեղի կունենա Հայաստանում, իսկ հոկտեմբերի 14-ին` Արցախում:

Համաժողովը հնարավորություն կընձեռի քննարկել, ծրագրել և իրագործել Հայաստանի ներկայիս տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների պահպանմանն ուղղված քաղաքականությունն ու նախաձեռնությունները, հայտնաբերել նոր գործարար և ներդրումային հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և մասնագիտական ընդլայնված ցանց, ինչպես նաև համաշխարհային մակարդակով բարձրացնել Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:

ԱրմԹեք Կոնգրես’15-ի հաջողությունը մեծապես կախված է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ հետաքրքրված բոլոր կողմերի համատեղ ջանքերից:

Հատկապես կարևորվում է աշխարհի տարբեր երկրներում գործող Սփյուռքի հայկական կառույցների և լրատվամիջոցների աջակցությունը` համաժողովին տարբեր երկրների բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հայազգի ղեկավարների և մասնագետների մասնակցությունն ապահովելու գործում:

ԱրմԹեք Կոնգրես’15 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա գլոբալ համաժողովի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ (http://www.armtechcongress.com) հասցեով:

Scroll Up