Հալեպում խմելու մաքուր ջուր չկա

Սիրիական կառավարական ուժերի ու ընդդիմադիրների միջև ծավալվող ռազմական գործողությունների կիզակետում գտնվող Հալեպ քաղաքում արդեն 3 շաբաթ է, ինչ խմելու մաքուր ջուր չկա:

 english.alarabiya.net-ի փոխանցմամբ՝ գրում է Արցախպրեսը, տվյալ իրավիճակի ստեղծման պատճառն այն է, որ  քաղաքի միակ ջրամատակարարման պոմպակայանը չի աշխատում: Տեղացիների մի մասի խոսքերով, պոմպակայանը փակվել է վառելիքի բացակայության պաճառով, սակայն բնակիչների մյուս մասի պնդմամբ, այն միտումնավոր փակել են իսլամիստ ընդդիմադիրները:

Աղբյուրը մանրամասնում է, որ անցած 20 օրվա ընթացքում հալեպցիները ստիպված են եղել  գնել ցիստերններով բերված չզտած ջուր,որի օգտագործումը բազմաթիվ թունավորումների պատճառ է դարձել: Բացի այդ շատերը ջուր են հանում ջրհորներից, որը ևս անչափ վտանգավոր է առողջության համար:

 

Scroll Up