ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ավստրալահայ գործիչ Հայկ Լեփեջյանին

Հու
Յուլիս 9-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան ընդունեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Աւստրալիոյ մասնաճիւղի ներկայացուցիչ, Սփիւռք-Հայրենիք գործակցութեան համակարգող, Ռամկավար ազատական կուսակցութեան գործիչ Հայկ Լեփեճեանը:
Զրոյցի ընթացքին քննարկուեցան նախարարութեան աջակցութեամբ յառաջիկային աւստրալահայ համայնքէն ներս իրականացուելիք մշակութային ծրագիրներուն առնչուող հարցեր:
Պարոն Լեփեճեան տեղեկացուց, որ ընթացքի մէջ են տիկին Յակոբեանի Աւստրալիա կատարած այցի ծիրէն ներս ձեռք բերուած պայմանաւորուածութիւններու իրականացումը: Սիտնէյի քաղաքապետարան արդէն իսկ տուած է իր համաձայնութիւնը` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ձեռնարկներու ծիրէն ներս Սիտնէյի մէջ հայկական խաչքար տեղադրելու նախագիծին, եւ շուտով խաչքարը Հայաստանէն կը տեղափոխուի Աւստրալիա: Սիտնէյի եւ Երեւանի վարչական շրջաններու քոյր քաղաքներու ցանկը յառաջիկային կը համալրեն Նոր Նորքը եւ Վիլիւպան, իսկ աշնան տեղի կ’ունենան մշակութային շարք մը կարեւոր ձեռնարկներ:
Հայկ Լեփեճեան պատմեց նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Աւստրալիոյ մասնաճիւղի միջոցներով Տաւուշի սահմանամերձ գիւղերուն մէջ ջերմոցներու կառուցման աշխատանքներուն մասին, որուն նպատակն է գիւղացիներուն համար աշխատատեղերու ստեղծումը եւ արտագաղթի կանխումը:
Գոհունակութիւն յայտնելով իրականացուող ծրագիրներու վերաբերեալ` նախարար Հրանոյշ Յակոբեան հաւաստիացուց, որ նախարարութիւնը պատրաստակամութիւն կը յայտնէ իր հնարաւորութիւններու ծիրէն ներս աջակցելու ատոնց իրականացման:
Քննարկուեցան նաեւ Սփիւռքի նախարարութեան ծրագիրներուն աւստրալահայ համայնքի մասնակցութեան առնչուող հարցեր:
լիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի ներկայացուցից, Սփյուռք-Հայրենիք գործակցության համակարգող, Ռամկավար ազատական կուսակցության գործիչ Հայկ Լեփեջյանին:
Զրույցի ընթացքում քննարկվեցին նախարարության աջակցությամբ առաջիկայում ավստրալահայ համայնքում իրականացվելիք մշակութային ծրագրերին առնչվող հարցեր:
Պարոն Լեփեջյանը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են տիկին Հակոբյանի Ավստրալիա կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Սիդնեյի քաղաքապետարանն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Սիդնեյում հայկական խաչքար տեղադրելու նախագծին, և շուտով խաչքարը Հայաստանից կտեղափոխվի Ավստրալիա: Սիդնեյի և Երևանի վարչական շրջանների քույր քաղաքների ցանկն առաջիկայում կհամալրեն Նոր Նորքը և Վիլյուբանը, իսկ աշնանը տեղի կունենան մշակութային մի շարք կարևոր միջոցառումներ:
Հայկ Լեփեջյանը պատմեց նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի միջոցներով Տավուշի սահմանամերձ գյուղերում ջերմոցների կառուցման աշխատանքների մասին, որի նպատակն է գյուղացիների համար աշխատատեղերի ստեղծումը և արտագաղթի կանխումը:
Գոհունակություն հայտնելով իրականացվող ծրագրերի վերաբերյալ՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հավաստիացրեց, որ նախարարությունը պատրաստակամ է իր հնարավորությունների շրջանակում աջակցել դրանց իրականացմանը:
Քննարկվեցին նաև Սփյուռքի նախարարության ծրագրերին ավստրալահայ համայնքի մասնակցությանն առնչվող հարցեր: