ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ավստրալահայ գործիչ Հայկ Լեփեջյանին

Հու

Յուլիս 9-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան ընդունեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Աւստրալիոյ մասնաճիւղի ներկայացուցիչ, Սփիւռք-Հայրենիք գործակցութեան համակարգող, Ռամկավար ազատական կուսակցութեան գործիչ Հայկ Լեփեճեանը:

Զրոյցի ընթացքին քննարկուեցան նախարարութեան աջակցութեամբ յառաջիկային աւստրալահայ համայնքէն ներս իրականացուելիք մշակութային ծրագիրներուն առնչուող հարցեր:

Պարոն Լեփեճեան տեղեկացուց, որ ընթացքի մէջ են  տիկին Յակոբեանի Աւստրալիա կատարած այցի ծիրէն ներս ձեռք բերուած պայմանաւորուածութիւններու իրականացումը: Սիտնէյի քաղաքապետարան արդէն իսկ տուած է իր համաձայնութիւնը`  Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ձեռնարկներու ծիրէն ներս  Սիտնէյի մէջ հայկական խաչքար տեղադրելու նախագիծին, եւ շուտով խաչքարը Հայաստանէն կը տեղափոխուի Աւստրալիա:  Սիտնէյի եւ Երեւանի վարչական շրջաններու քոյր քաղաքներու ցանկը յառաջիկային կը համալրեն Նոր Նորքը եւ Վիլիւպան, իսկ աշնան տեղի կ’ունենան մշակութային  շարք մը կարեւոր ձեռնարկներ:

Հայկ Լեփեճեան պատմեց նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Աւստրալիոյ մասնաճիւղի միջոցներով Տաւուշի սահմանամերձ գիւղերուն մէջ  ջերմոցներու կառուցման աշխատանքներուն մասին, որուն նպատակն է գիւղացիներուն համար աշխատատեղերու ստեղծումը եւ արտագաղթի կանխումը:

Գոհունակութիւն յայտնելով իրականացուող ծրագիրներու վերաբերեալ`  նախարար Հրանոյշ Յակոբեան հաւաստիացուց, որ նախարարութիւնը պատրաստակամութիւն կը յայտնէ  իր հնարաւորութիւններու ծիրէն ներս  աջակցելու ատոնց իրականացման:

Քննարկուեցան նաեւ Սփիւռքի նախարարութեան ծրագիրներուն աւստրալահայ համայնքի մասնակցութեան առնչուող հարցեր:

լիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի ներկայացուցից, Սփյուռք-Հայրենիք գործակցության համակարգող, Ռամկավար ազատական կուսակցության գործիչ Հայկ Լեփեջյանին:

 Զրույցի ընթացքում քննարկվեցին նախարարության աջակցությամբ առաջիկայում ավստրալահայ համայնքում իրականացվելիք մշակութային ծրագրերին առնչվող հարցեր:

 Պարոն Լեփեջյանը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են  տիկին Հակոբյանի Ավստրալիա կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Սիդնեյի քաղաքապետարանն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը՝  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում  Սիդնեյում հայկական խաչքար տեղադրելու նախագծին, և շուտով խաչքարը Հայաստանից կտեղափոխվի Ավստրալիա:  Սիդնեյի և Երևանի վարչական շրջանների քույր քաղաքների ցանկն առաջիկայում կհամալրեն Նոր Նորքը և Վիլյուբանը, իսկ աշնանը տեղի կունենան մշակութային մի շարք կարևոր միջոցառումներ:

Հայկ Լեփեջյանը պատմեց նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի միջոցներով Տավուշի սահմանամերձ գյուղերում  ջերմոցների կառուցման աշխատանքների մասին, որի նպատակն է գյուղացիների համար աշխատատեղերի ստեղծումը և արտագաղթի կանխումը:

Գոհունակություն հայտնելով իրականացվող ծրագրերի վերաբերյալ՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հավաստիացրեց, որ նախարարությունը պատրաստակամ է իր հնարավորությունների շրջանակում աջակցել դրանց իրականացմանը:

Քննարկվեցին նաև Սփյուռքի նախարարության ծրագրերին ավստրալահայ համայնքի մասնակցությանն առնչվող հարցեր:

Scroll Up