Ուխտի օր Քեսապում
Ավանդության համաձայն, այս տարի ևս Պայծառակերպության «Վարդավառի» տոնի առթիվ՝ հուլիսի 12-ին՝ երեկոյան ժամը 17.00-ին, Սուրբ Պատարագ կմատուցվի Քարադուրանի «Կեղեձիկ» ուխտավայրում: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Քեսապի Սուրբ Միքայել կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ, հոգևոր հովիվ Հայր Նարեկ վարդապետ Լուիսյանից:
Պատարագի ավարտին տեղի կունենա մատաղօրհնեք և հոգեհանգստյան պաշտոն: