Հռոմի Պապը ցավակցական հեռագիր է հղել Ներսես ԺԹ-­ի մահվան կապակցությամբ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ցավակցական հեռագիր է հղել Կիլիկիո Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարքությանը՝ Ներսես Պետրոս 19­ րդ Թարմունու 75 տարեկանում անժամանակ մահվան կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը՝ վկայակոչելով Վատիկանի մամուլի ծառայությունը, Պապն իր խորին ցավակցություններն է հայտնել պատրիարքությանն ու վերհիշել իր սերտ համագործակցությունը երջանկահիշատակ պատրիարքի հետ, որի կարևորագույն արդյունքներից էր վերջերս եկեղեցու կողմից Գրիգոր Նարեկացուն տիեզերական եկեղեցու դոկտոր հռչակելու քայլը:

«Ես ողորմած Հոր ձեռքերին եմ հանձնում այդ նվիրյալ հովվի հոգին. մի հոգևորական, ով իրեն ամբողջովին նվիրեց իր պատասխանատվության տակ գտնվող համայնքներին ծառայելուն և հետագայում որպես եպիսկոպոս իր ծառայությունն առաջ տարավ հավատով և նախանձախնդրությամբ սկզբում Ալեքսանդրիայում, այնուհետև որպես Կիլիկիո հայ կաթողիկեեկեղեցու պատրիարք: Միանում եմ բոլոր նրանց աղոթքներին ում հասել է նրա հանկարծ մահվան լուրը և ի առաքելական օրհնությունն եմ փոխանցում մասնավորապեսա Կիլիկիո հայ կաթողիկե պատրիարության եպիսկոպոսաց դասին հանգուցյալի ընտանիքի և բոլոր նրանց ով մասնակցում է նրա հուղարկավորությանը«­ ասված է հեռագրում:

Scroll Up