Չելմսֆորդի Սբ. Վարդանանց եկեղեցում մեկնարկել է Ցեղասպանության «Հիշատակման նստարան» նախագիծը

Պահելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման ոգին՝ Չելմսֆորդի Սբ. Վարդանանց Հայկական եկեղեցու Հիշատակման խորհրդաժողովում վերջերս մեկնարկել է «Հիշատակման նստարան» նախագիծը, որը եզակի հնարավորություն է ընձեռում Ցեղասպանության զոհերի ժառանգներին՝ հիշատակելու իրենց ընտանիքի՝ Ցեղասպանության ընթացքում զոհված անդամներին, գրում է the Armenian Weekly-ն:

Հիշատակման նստարաններն ավելացնում են Սբ.Վարդանանց Ցեղասպանության հիշատակման վայրում, նրանց վրա փորագրվելու են Ցեղասպանության զոհերի անունները: Գրանիտե քարերում փորագրված անունները կարեկցանքի հերթական տևական արտահայտություն կլինեն բոլոր նրանց, ովքեր զոհվել են Օսմանյան Թուրքիայում, դա նշան է, որ նրանց տառապանքն ու զոհաբերությունները երբեք չեն մոռացվի: Ցեղասպանության յուրաքանչյուր նահատակի անուն կփորագրվի 100 ԱՄՆ դոլար նվիրատվության դիմաց: Անունները փորագրելու հնարավորությունն ընձեռված է մինչև օգոստոսի 10-ը:

Scroll Up