Վաղը Բելգիայի խորհրդարանում պաշտոնապես կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Բելգիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը:

Հունիսի 18-­ի լիագումար նիստին նախագիծը կներկայացնի Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցության պատվավոր նախագահ, պատգամավոր, նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերը: Ինչպես «Արմենպրես»-­ին տեղեկացրեց նախագծի հեղինակը, լիագումար նիստին պաշտոնապես կներկայացվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որից հետո կնշանակվի քվերակության օրը: «Այս բանաձևը սոսկ խորհրդանշական բնույթ չի կրում: Մեր նպատակն է, որ Բելգիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Այնուհետև, մենք ցանկանում ենք նաև խթանել համագործակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև»,­ հայտնեց դե Ռուվերը: Լիագում նիստը տեղի կունենա հունիսի 18­-ին` Բելգիայի ժամանակով ժամը 15:00­ին:

Scroll Up