Հեղեղ Թբիլիսիում. Վրաստանում այսօր Սգո օր է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 15-ը Սգո օր հայտարարել է՝ ի հիշատակ Թբիլիսիում հեղեղումների հետևանքով զոհվածների։

�?нтерфакс-ի փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին  ասել է,- «Ցավոք, կան զոհեր։ Դա մեծ ողբերգություն է։ Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Արդեն կա Վրաստանի կառավարության հրամանը՝ հունիսի 15-ը Սգո օր հայտարարելու կապակցությամբ»։

«Գրուզիա Online»-ի փոխանցմամբ, ջրհեղեղը Թբիլիսիում տեղի է ունեցել շաբաթ լույս կիրակի գիշերը, աննախադեպ հորդառատ անձրեւների արդյունքում: Վերջին տվյալներով, 12 մարդ է զոհվել (11-ի անձը հաստատվել է): Ընդհանուր առմամբ 266 մարդ է տուժել, որոնցից 37-ը հիվանդանոցներում են, 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Հեղեղը վնասել է մայրաքաղաքի ճանապարհներն ու ենթակառուցվածքները: Ջրի տակ է անցել նաեւ քաղաքի կենդանաբանական այգին, ինչի հետեւանքով կենդանիների մեծ մասն ազատության մեջ է հայտնվել:

Scroll Up