Հերթական ջղաձգումը. Թուրքիան Բրազիլիայից հետ է կանչել դեսպանին

Թուրքիան ուշացումով արձագանքել է Բրազիլիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, գրում է News.am-ը:

Թուրքական Rotahaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը Բրազիլիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հայտարարություն է տարածել, որում Բրազիլիային մեղադրել է անպատասխանատվության մեջ՝ քննադատելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Հայտարարության մեջ նշվել է, որ Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիօզը քննարկումների համար հետ է կանչվել Թուրքիա:

Նշենք, որ վերջին շրջանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար Թուրքիան հետ է կանչել Վատիկանում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում իր դեսպաններին:

Scroll Up