Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնը Ախալցխայում

Հունիսի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրը: Այդ առիթով բազմաթիվ ուխտավորներ Նինոծմինդայից, Ախալքալաքից ու Թբիլիսիից իրենց հոգեւոր առաջնորդների ուղեկցությամբ այցելեցին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի մասնակցելու տոնական պատարագին:
Ուխտավորների հետ Ախալցխա էին այցելել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն վրդ. Սալբյանը:
Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տոնական պատարագը մատուցեց Հայր Հակոբ Սահակյանը:
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն վրդ. Սալբյանը Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն տոնի առիթով արծաթյա խաչ նվիրեցին: