Ներկայացվեց Արամ Նիկոլյանի «Ուրֆա. Վերածնված արժեքներ» նոր հավաքածուն
Երեկ՝ հունիսի 4-ին, Պատմության թանգարանի նախասրահում տեղի ունեցավ Արամ Նիկոլյանի «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուի ցուցադրությունը, գրում է News.am-ը:
Ցուցադրությունը սկսվեց Տերյան մշակութային կենտրոնի վերականգնած տարազների յուօրինակ ներկայացմամբ, որից անմիջապես հետո հաջորդեց դիզայների նոր ավաքածուն:
Հավաքածուի հիմքում հայկական տարազներն են, դրանց խորհրդանիշները, ուրֆայի ոսկեթել եւ արծաթաթել ասեղնագործությունները:
Շքեղ զարդաձեւերով, միջնադարյան նկարչության շնչով հագեցած Ուրֆայի ասեղնագործություններով այս հավաքածուի նպատակն աստիճանաբար մոռացության մատնված ազգային հագուստի էլեմենտները կրելի դարձնել է ոչ միայն բեմում, այլեւ առօրյա կյանքում:
Հավաքածուն ներառում է բեմական, առօրյա, երեկոյան ու կոկտեյլային զգեստներ՝ տարազային ձեւվածքով, թեթեւ գունային հիշողությամբ եւ Ուրֆայի «մոռացված» ասեղնագործությամբ:
Մելինե Տոնոյան (լուսանկարները՝ NEWS.am Style-ի)
– See more at: http://style.news.am/arm/news/22705/aram-nikolyani-urfa-veratsnvats-arzheqner-nor-havaqatsun.html#sthash.8CCtjiM1.dpuf