Երիտասարդ եվրոպացի սոցիալիստների բյուրոն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել

Մայիսի 29-30-ը Լատվիայում տեղի է ունեցել Եվրոպայի երիտասարդ սոցիալիստների բյուրոյի հանդիպումը: Կառույցի անդամ Հայ երիտասարդական միությունը ևս ներկայացված է եղել, գրում է Asbarez.com-ը:
ՀԵՄ-ն և Ֆրանսիայի Երիտասարդ սոցիալիստների շարժումը ներկայացրել են համատեղ բանաձևի նախագիծը՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և Եվրոպայի երիտասարդությանն ուղղված կոչով՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, դատապարտել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, իսկ Թուրքիայի իշխանություններին՝ փոխհատուցումների գործընթաց սկսել:
Բանաձևի քննարկումը լարված է ընթացել, թուրք ներկայացուցիչներն առարկություններ են ներկայացրել, սակայն նրանցից բացի բոլորը քվեարկել են բանաձևի օգտին: