Թուրքիան մտադիր է պատժամիջոցներ կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների նկատմամբ

Անկարան սկսում է համապատասխան քայլեր ձեռնարկել այն բանից հետո, երբ որոշ երկրներ 1915-ի իրադարձությունները որակել են որպես ցեղասպանություն, ըստ armeniangenocide100.org-ի՝ հաղորդում են թուրքական թուրքական Sabah թերթի դիվանագիտական աղբյուրները:

Խստորեն հրաժարվելով 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն որակելուց` Անկարան տնտեսական պատժամիջոցներ կկիրառի այս տարվա ապրիլ և մայիս ամիսներին Ցեղասպանությունը ճանաչած Ավստրիայի և Լյուքսեմբուրգի հանդեպ:

Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում, Ավստրիայում և Լյուքսեմբուրգում իր դեսպաններին այն բանից հետո, երբ երկրները հայտնեցին 1915-ի վերաբերյալ իրենց դիրքորոշումները, և ըստ թերթի աղբյուրների` դեսպանները Թուրքիայում կմնան մինչև սեպտեմբեր: Անկարան նաև չի թարմացնելու իր երկկողմ համաձայնագրերն այն երկրների հետ, որոնք ճանաչել էին Ցեղասպանությունը:

Scroll Up